
Նիլ Գորսաչը դարձավ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր

Նիլ Գորսաչը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի 113-րդ անդամի պաշտոնը: Ինչպես հաղորդում է AP-ն, դատավորի երդման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը:
Վերջին տարիներին Գորսաչը աշխատել է դաշնային շրջաններից մեկի Վերաքննիչ դատարանում:
«Նրա որոշումները հիմնված են լինելու ոչ թե անձնական նախասիրությունների, այլ օրենքի արդար եւ օբյեկտիվ ընթերցման վրա»,- արարողության ժամանակ ընդգծել է Թրամփը:
Նիլ Գորսաչի երդմնակալության արարողությունն իրականացրել է դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը: Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը թափուր էր մնացել դատավար Անտոնին Սկալիայի մահվանից հետո: Հանրապետականները, ովքեր մեծամասնություն էին կազմում Սենատում հրաժարվել էին լսումներ կազմակերպել նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված դատավար Մերիք Գարլանդի հարցով: