Բաժիններ՝

Sotheby՚s­-ը աճուրդի է հանել 50­68 մլն դոլար արժողությամբ աշխարհում ամենաթանկ ականջօղերը

Sotheby՚s աճուրդների տունը վաճառքի է հանել աշխարհում ամենաթանկ ականջօղերը, որոնց գնահատման արժեքը կազմում է 50,5 միլիոնից մինչեւ 68 մլն դոլար: Ինչպես ՏԱՍՍ­-ի թղթակցին հայտնել են աճուրդների տանը, ականջօղերը, որոնք կարող են Ժնեւում առաջարկվել մայիսի 16­-ին պլանավորված աճուրդների ժամանակ, բաղկացած են երկու խիստ հազվագյուտ ադամանդներից։

Դրանցից մեկը կոչվում է «Երկնագույն Ապոլոն». այն կշռում է 14,54 կարատ եւ գնահատվում է 38­50 մլն դոլար: Քարը պատկանում է մաքրության ամենաբարձր կատեգորիային՝ «առանց արտաքին ու ներքին թերությունների»:

Դրա IIb ֆիզիկական տեսակն այնքան հազվագյուտ է, որ դրան պատկանում են աշխարհում արդյունահանվող ոսկերչական ալմաստների ընդամենը մինչեւ 0,5 տոկոսը:

Երկրորդ ադամանդը կոչվում է «Վարդագույն Արտեմիս»: 16 կարատ քաշով թանկարժեք քարը մաքրությամբ չի փայլում, բայց նրա IIa ֆիզիկական տեսակը նույնպես հազվագյուտ է, թեեւ ոչ այնքան, որքան «Երկնագույն Ապոլոնինը». դրան են պատկանում արդյունահանվող ալմաստների 2 տոկոսը: Հենց դրա համար էլ ադամանդի արժեքն ավելի քան կրկնակի ցածր է, այդուամենայնիվ, պատկառելի գումար է կազմում՝ 12,5­18 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս