 
                        Հակառակորդը գիշերը 60 միլիմետրանոց ականանետ, հաստոցավոր և ձեռքի հակատանկային նռնականետեր է կիրառել շփման գծում. ԱՀ ՊՆ
 
                                    Ապրիլի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), հաստոցավոր հակատանկային (28 արկ) և ձեռքի հակատանկային (1 արկ) նռնականետեր:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների:
Այս պահի դրությամբ շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը հանգիստ է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        