Բաժիններ՝

«Եվրատեսիլ­-2017»­-ի մասնակիցները զարմացել են մրցույթի գլխավոր մրցանակի ձևից ու քաշից

«Եվրատեսի-­2017» միջազգային մրցույթի մասնակիցներին ցուցադրել են մրցույթի գլխավոր մրցանակը՝ բյուրեղապակե բարձրախոսը: Տեսագրությունը BBC Eurovision­-ի Twitter-­ում հրապարակվել է ապրիլի 6­-ին։

Պարգեւի տեսքը շփոթության մեջ է գցել Եվգենի Գալիչին՝ O.Torvald խմբի մենակատարին, որը մրցույթում ներկայացնում է Ուկրաինան: «Օու՛, սա ի՞նչ է»,­-հարցրել է նա նկարահանման խմբին: Չեխ երգչուհի Մարտինա Բարտան փորձել է նետել մրցանակը, բայց նրան ժամանակին կանգնեցրել են: Մրցույթի մասնակիցները նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք այդ մրցանակն իսկական է, ինչպես նաեւ՝ այժմ պետքէ արդյոք, որ իրենք ելույթ ունենան, թե արդեն կարող են տուն մեկնել:

«Եվրատեսիլ­-2017»­-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու Կիեւում՝ մայիսի 9­-ին եւ 11-­ին, եզրափակիչը՝ մայիսի 13-­ին: Անցյալ տարի մրցույթում հաղթել է երգչուհի Ջամալան, որը ներկայացնումէր Ուկրաինան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս