Բաժիններ՝

Անտոնիո Կոնտեն ցանկանում է Անդրեա Պիռլոյին տեսնել մարզչական շտաբում

Իտալացուն անհրաժեշտ է հավատարիմ օգնական: «Կապույտների» գլխավոր մարզիչը փնտրում է մասնագետ մարզիչների թիմի համար: Որպես տարբերակ՝ Կոնտեն դիտարկում է Պիռլոյին, ում հետ ծանոթ է Իտալիայի հավաքականում և «Յուվենթուսում» աշխատելու ժամանակներից:

«Գիտեմ, որ Պիռլոն այս մրցաշրջանում մի քանի անգամ եղել է «Սթեմֆորդ Բրիջում»: Նա այն մարդն է, ում Կոնտեն կցանկանար տեսնել իր շտաբում: Նա աշխատել է Պիռլոյի հետ «Յուվենթուսում» մինչև 34 տարեկանը: Դրա համար էլ Անդրեան հենց նա է, ում հետ կցանկանար աշխատել Կոնտեն»,- հայտարարել է «Չելսիի» նախկին մարզիչ Ռեյ Ուիլկինսը, ում խոսքերն է մեջբերում TalkSPORT-ը:

«Չելսին» ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանի առաջատարն է և ունի 72 միավոր: Անդրեա Պիռլոն հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս