Բաժիններ՝

Ուկրաինան ԱՄՆ­-ին խնդրել է ածխի մատակարարումների մասին

Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ է ուղարկել ԱՄՆ-­ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով: Այս մասին հաղորդել է «Ուկրինֆորմը»:

«Արտադրությունների (էլեկտրաԷներգիա արտադրողների) մեծ մասն սկսել է ածուխ պայմանագրել, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրներից (…): Մենք իմացանք, որ կարող ենք Ամերիկայից ստանալ 2,5 միլիոն տոննա»,­-ասել է Նասալիկը:

Մարտի 23-­ին Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ռուսաստանից անթրացիտային ածխի ներմուծման՝ պատրաստվող արգելքի մասին: Մարտի 6­ին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային ածխի մատակարարումների դադարեցման մասին: Նշվել էր, որ Դոնբասից ածուխն այժմ բեռնառաքվում է
Ռուսաստան:

Ուկրաինան երկրորդ ամիսն է, ինչ ապրում է արտակարգ դրության ռեժիմում, որի պատճառն անթրացիտային խմբի ածխի պակասությունն է: Վառելիքի մատակարարումները դադարեցվել են երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների շրջափակման պատճառով, որը կազմակերպել են ուկրաինացի արմատականները: Մարտ ամսվա կեսերին Կիեւը նաեւ ԴԺՀ­ի եւ ԼԺՀ­ի լիակատար բեռնատար տրանսպորտային շրջափակում է սահմանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս