Բաժիններ՝

Ճապոնական մեթոդ, որը կօգնի արագ ազատվել որովայնի հատվածի ճարպերից

Adme.ru կայքը գրում է, որ ճապոնական այս մեթոդն օգնել է մի քանի շաբաթվա ընթացքում նիհարել 13 կիլոգրամով և ազատվել 12 սմ ճարպից։ Այս վարժությունն անելու համար պահանջվում է ընդամենը 2 րոպե։

Վարժության էությունը հետևյալն է՝ հարկավոր է որոշակի դիրք զբաղեցնել, 3 վայրկյան տևողությամբ շունչ քաշել, ապա արտաշնչել 7 վայրկյանի ընթացքում։ Շնչառական վարժությունները նիհարելու նպատակով բավական հաճախ են օգտագործվում։ Բացատրությունը հետևյալն է՝ ճարպը բաղկացած է թթվածնից, ածխածնից և ջրածնից։ Երբ ներշնչվող թթվածինը հասնում է ճարպային բջիջներին, դրանց բաժանում է բաղադրիչների։ Այդ պատճառով որքան շատ թթվածին է օգտագործում մարմինը, այնքան շատ ճարպեր են այրվում։

Ինչ է հարկավոր անել։ Վարժությունը հարկավոր է անել ամեն օր՝ 2-10 րոպեների ընթացքում։

• Մի ոտքն առաջ դրեք, մյուսը՝ հետ։
• Անհրաժեշտ է լարել նստատեղը և մարմնի ողջ ծանրությունը գցել հետևում գտնվող ոտքի վրա։
• Դանդաղ շունչ քաշեք 3 վայրկյանի ընթացքում՝ ձեռքերը գլխից վեր բարձրացնելով։
• Ապա ուժեղ արտաշնչեք 7 վայրկյանի ընթացքում՝ լարելով մարմնի բոլոր մկանները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս