
«Բրազիլիայի հավաքականն ուզում է խաղալ՝ ինչպես «Լիվերպուլը»». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն փորձում է կրկնօրինակել «Լիվերպուլի» խաղաոճը:
«Տիտեին շատ է դուր գալիս, թե ինչպես ենք մենք խաղում: Ես 100 տոկոսով վստահ չեմ, բայց Բրազիլիայի հավաքականն ուզում է խաղալ՝ ինչպես «Լիվերպուլը»: Նրանք փորձում են կրկնօրինակել մեզ: Մենք նույնիսկ մի քանի զրույց ենք ունեցել Տիտեի հետ թարգմանչի միջոցով:
Որպես օրինակ՝ կարելի է նշել Ֆիրմինոյին: Մենք խաղացրինք նրան 9 համարի դիրքում: Հիմա Բրազիլիայի հավաքականում նա խաղում է նույն դիրքում: Եվ, հնարավոր է, դա վատ միտք չէ»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը