Բաժիններ՝

«Ամռան վերջում մեզ հետաքրքիր գործարքներն են սպասվում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է ակումբի ամառային տրանսֆերային պլանների մասին:

«Հիմա շատ բարդ է աշխատել տրանսֆերային շուկայում: Ես հիմար մարզիչ չեմ, դրա համար էլ չեմ ասում ղեկավարությանը, որպեսզի նրանք ստորագրեն այն ֆուտբոլիստներին, որոնց անունները ես տվել եմ:

Ես տալիս եմ մեկ տարբերակ, հետո ասում եմ մյուս տարբերակը, եթե առաջինն անհնար է լինում: Ես ներկայացնում եմ ամբողջ ինֆորմացիան, որը հիմնված է իմ աշխատանքի և փորձի վրա: Իմ հարաբերությունները ղեկավարության հետ շատ լավ են: Նրանք գիտեն, որ ես չեմ պահանջում անհնարինը, բայց խնդրում եմ այնպիսի ֆուտբոլիստների, որոնց ստորագրելը բարդ է:

Մենք միշտ պետք է աշխատենք ստորագրել ամենառաջնային ֆուտբոլիստներին: Վստահ եմ, որ ամռան վերջում մեզ սպասվում են հետաքրքիր ձեռքբերումներ, որոնք կբարելավեն թիմը»,- Մոուրինիոյին է մեջբերում Manchester Evening News-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս