
Գիտնականները նշել են Արեգակնային համակարգում երկրանման մոլորակների առավելագույն հնարավոր թիվը

Տորոնտոյի (Կանադա) համալսարանի գիտնականները գնահատել են երկրանման մոլորակների քանակը, որոնք կարող են տեղավորվել արեգակնանման աստղերի շուրջը բնակելիության գոտու սահմաններում: «Լենտա.ռու»ի խմբագրությունն ունի հետազոտության նախահրապարակումը:
Բնակելիության գոտու սահմաններում կարող է գտնվել Երկրի չափ մինչեւ հինգ երկնային մարմին: Այս դեպքում հնարավոր կայուն ուղեծրերի ընդհանուր թիվը գնահատվում է մեկ միլիարդ: Հեղինակներն այս յուրօրինակ եզրակացություններին են հանգել՝ կատարելով համակարգչային մոդելավորում: Այն թույլ է տվել որոշել այն մոլորակների քանակը, որոնք համատեղելի են արեգակնանման համակարգի կայուն դինամիկայի հետ:
Բնակելիության գոտում մոլորակի գտնվելը ենթադրում է, որ դրա մակերեւույթին կարող է գտնվել ջուր հեղուկ վիճակում: Արեգակնային համակարգում բնակելիության գոտում են գտնվում Վեներան, Երկիրը եւ Մարսը։