Մարտունի և Վարդենիս քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Մեղրու լեռնանցքում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով: Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տեսանյութեր

Լրահոս