Բաժիններ՝

ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-­ին և համագործակցությունը ՆԱՏՕ-­ի հետ ամբողջովին համատեղելի են. Սերժ Սարգսյան

Ժամանակը և պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի անդամակցությունն այլ ռազմաքաղաքական կառույցներում և համագործակցությունը ՆԱՏՕ-­ի հետ ամբողջովին համատեղելի են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր տարածաշրջանում բազմաթիվ դերակատարներ կան և մենք փորձում ենք յուրաքանչյուր պարագայում մեր ազգային անվտանգության համար գտնել համագործակցության հնարավորություն, և երբեք 25 տարիների ընթացքում Հայաստանը չի փորձել որևէ շահ տեսնել կամ ունենալ այդ դերակատարների հակամարտությունից»,­-շեշտեց Հանրապետության նախագահը:

Սերժ Սարգսյանի կարծիքով` դա կործանարար քաղաքականություն է: «Մենք նաև տարածաշրջանում համոզվեցինք իմ խոսքերի ճշմարտացիության մեջ»,­- ընդգծեց ՀՀ Նախագահը:

«Անշուշտ, տարբեր նպատակներ են հետապնդում և ՀԱՊԿ-­ը և ՆԱՏՕ­-ն, բայց նորից եմ կրկնում, որ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որպեսզի երկիրն իր ազգային անվտանգությունն ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում: Իմիջիայլոց, ասեմ, որ երբ Եվրամիության հետ բանակցություններ էինք վարում և խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին, և ԵՄ-­ում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում էինք ՆԱՏՕ-­ի օրինակը` ասելով, որ, լինելով ՀԱՊԿ-­ի հիմնադիր անդամ, մենք 25 տարի է համագործակցում ենք ՆԱՏՕ-­ի հետ, և դրանից ոչ մի վատ բան չի պատահում: Այնպես որ, կարծում եմ մեր օրինակն ուսանելի է, և մենք շարունակելու ենք մեր այս քաղաքականությունը»,-­ ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս