Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ անգլիական լիգայի գավաթակիր

Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչը: Գավաթի համար պայքարում հաղթող ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3:2 հաշվով հաղթելով «Սաութհեմփթոնին»:

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 19-րդ րոպեին բացեցին մանկունյանցիները. գոլի հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը: 38-րդ րոպեին Ջեսի Լինգարդը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Սաութհեմփթոնի» հարձակվող Մանոլո Գաբյադինին: Վերջինս հանդիպման 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

Խաղի ավարտից րոպեներ առաջ Զլատան Իբրահիմովիչը վերականգնեց իր թիմի առավելությունը (3:2) և հենց նրա գոլն էլ դարձավ հաղթականը մանկունյանցիների համար:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր հայտնվել մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» 3:2

Գոլեր. Իբրահիմովիչ, 19, 87, Լինգարդ, 38 – Գաբյադինի, 45, 48

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս