
Հեռացումից հետո Ռանիերին որպես փոխհատուցում «Լեսթերից» կստանա 3.5 մլն եվրո

«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին որպես փոխհատուցում կստանա 3.5 մլն եվրո՝ ակումբի կողմից պայմանագրի չեղարկման համար, հաղորդում է Mirror-ը:
Ըստ պարբերականի տեղեկության, 65-ամյա իտալացի մասնագետին այդ գումարը կվճարվի 12 ամիսների ընթացքում: Կլաուդիոն քառամյա պայմանագրիս աշխատել է ընդամենը 6 ամիս: Հիշեցնենք, որ մարզչի և ակումբի միջև պայմանագիրը ստորագրվել էր նախորդ տարի:
Ռանիերին գլխավորել է «Լսեթերը» 2015թ. հուլիսին և պատմության մեջ առաջին անգամ 2016-17 մրցաշրջանում թիմի հետ դարձրել էր Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը