
Մոուրինիոն պարբերաբար զանգահարում է Նեյմարին և համոզում է նրան տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի տեղեկության, պորտուգալացի մասնագետը պարբերաբար զանգահարում է բրազիլացի հարձակվողին և համոզում է նրան գալիք ամռանը տեղափոխվել իր ակումբ:
Նշվում է, որ Մոուրինիոյի համար տրանսֆերային գործերի նման վարումը նորմալ երևույթ է և միշտ օգտագործվում է: Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել «Սանթոսից» 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 30 խաղ և դարձել է 10 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը