
Ռոնդա Ռոուզին կկատարի կալանավորի դեր «Կույր գոտի» սերիալում

Մայիսից մոլորակի բոլոր էկրաններին:
«Ռոուզին կկատարի Դևոն Պեմբերտիի դերը՝ կալանավոր կնոջ, ով մեծացել է Նյու Հեմփշիր նահանգի Սպիտակ սարերում, բանվորի ընտանիքում:
Նա կալանք է կրում նահանգի սահմանով զենք անցկացնելու համար: Սա կոշտ, ատլետիկ կին է, ով գիտի, թե ինչպես է պետք կռվել և վերաբերվել շրջապատի հետ»,- ասվում է սերիալի մամուլի հաղորդագրությունում:
Ռոուզիի հետ սերիան կլինի NBC-ի եթերում մայիսին:
Թեթևագույն քաշում նախկին չեմպիոնուհին հաղթել է UFC-ի առաջին 12 մարտերը, որից հետո պարտություն է կրել Հոլլի Հոլմից և Ամանդա Նունիշից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը