Բաժիններ՝

Շատ համեղ պաստա՝ ընդամենը 9 րոպեում

Եթե պատրաստելու ժամանակ չկա, իսկ բուտերբրոդը և ձվածեղն արդեն հոգնեցրել են, ապա պաստայի այս հանճարեղ բաղադրատոմսը հենց այն է, ինչ պետք է: Միակ բանը, ինչ անհրաժեշտ է, դա թավան է և 9 րոպե:

Բաղադրիչներ

1. Սպագետի – 350 գ
2. Լոլիկ չերի – 350 գ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 4 պճեղ
5. Կարմիր պղպեղ – 0.5 թ/գ
6. Թարմ ռեհան – 2 տերև
7. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
8. Ջուր – 4 բաժակ
9. Մի փոքր քերած պարմեզան
10. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Լոլիկները կիսել, սոխը և սխտորը բարակ կտրատել: Ռեհանի տերևները պոկել, ճյուղերը կտրատել:

2. Խորը թավայի մեջ լցնել սպագետին, լոլիկը, սոխը, սխտորը, կարմիր պղպեղը, ռեհանը: Ավելացնել ձիթապտղի յուղը, 2 թ/գ աղ, մի փոքր պղպեղ և ամբողջ ջուրը:

3. Բարձր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հաճախակի խառնելով եռացնել՝ մինչև պաստան կեփվի «ալդենտե» մակարդակի: Դա կտևի մոտ 9 րոպե:

4. Պատրաստելուց հետո ուտեստի վրա աղ և պղպեղ ցանել՝ ըստ ճաշակի, տեղափոխել ափսեի մեջ, զարդարել ռեհանի տերևներով: Մատուցել՝ վրան պարմեզան և ձիթապտղի յուղ ցանելով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս