Բաժիններ՝

Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի վնասվածքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին, որը հայ ֆուտբոլիստը ստացել էր Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենտ Էթյենի» դեմ պատասխան խաղում:

Մոուրինիոն նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել Մխիթարյանը: Հանդերձարանի ճանապարհին Ժոզեն անհանգստացած նշել է, որ վնասվածքի ապաքինման համար 3 օրը շատ քիչ է և ոչ մի բժիշկ չի կարող ասել, որ 3 օրում հնարավոր է վերականգնվել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը փոխարինվեց 26-րդ րոպեին: Ամենայն հավանականությամբ, հայ կիսապաշտպանը ստացել է ազդրի վնասվածք: Այս վնասվածքի պատճառով Մխիթարյանը կարող է բաց թողնել Անգլիայի Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» հանդիպումը, որը կկայանա այս կիրակի: Մոուրինիոն, խոսելով եզրափակչի մասին, նշում է, որ Հենրիխի վնասվածքը շատ ծանր կարող է անդրադառնալ թիմի համար:

Մոուրինիոն չի բացառում, որ Մխիթարյանը կխաղա եզրափակչում, սակայն նշում է, որ պետք է սպասել բուժզննման արդյունքներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս