Մխիթարյանը հերթական անգամ խաղի լավագույն ֆուտբոլիստն է
Ավարտվել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»- «Բլեքբեռն» հանդիպումը, որտեղ մանչեսթերյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ հաջորդ փուլ:
Խաղի 27-րդ րոպեին գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Խաղավարտին միջազգային պարբերականները Հենրիխի խաղը գնահատեցին շատ բարձր՝ համարելով նրան խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Manchester Evening News-ի գնահատմամբ Հենրիխը ստացել է 8 միավոր՝ հնարավոր 10-ից: Մանչեսթերյան ակումբի կազմում 8 է ստացել նաև Մայքլ Կարիկը: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը սկզբում ավելի համեստ էր խաղում, բայց իր համաշխարհային մակարդակի փոխանցումից հետո շատ բացվեց: Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը հրաշալի էր կենտրոնում:
Մխիթարյանին խաղի լավագույնի կոչումն է տվել նաև Whoscored պարբերականը:
Մանչեսթերյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվերակության արդյունքներով Մխիթարյանը կրկին ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ շրջանցելով Իբրահիմովիչին և Էշլի Յանգին:
Սիրարփի Աղաբաբյան