
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է. Մխիթարյանը՝ ֆանտաստիկ փոխանցման հեղինակ

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի ունեցավ «Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը, որտեղ հաղթող ճանաչվեցին հյուրերը:
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեցին տան տերերը: Մանկունյանցիները հավասարությունը կարողացան վերականգնել 27-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի հուժկու փոխանցումից հետո «Բլեքբեռնի» դարպասը գրավեց Մարկուս Ռեշֆորդը:
https://www.youtube.com/watch?v=2NE-kgnWHgg
Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Զլատան Իբրահիմովիչը 75-րդ րոպեին խփեց «Կարմիր սատանաների» 2-րդ գնդակը և դրեց խաղի վերջնակետը:
«Բլեքբեռն» – «Մանչեսթեր Յունայթեդ» 1:2
Գոլեր. Գրեմ, 17 – Ռեշֆորդ, 27, Իբրահիմովիչ, 75