Ողբերգական դեպք Արարատի մարզում. փրկարարներն ու ոստիկանները «Չայբախանի» սարահատվածում հայտնաբերել են 57-ամյա ցրտահարված տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արարատի մարզի Գոռավան գյուղին հարակից սարում կորել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գոռավան գյուղ են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ու ոստիկանները Գոռավան գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ «Չայբախանի» կոչվող սարահատվածում, հայտնաբերել են Գոռավանի բնակիչ, 57-ամյա Ամբիկ Պողոսյանի ցրտահարված դին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։