Ավագ Մեսսին պահանջել է անհապաղ հեռացնել Լուիս Էնրիկեին
Այն ժամանակ, երբ իսպանական մամուլը գրում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ամեն կերպ աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, El Confidencial-ը հայտնում է, որ Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, պահանջում է անհապաղ հեռացնել մարզչին: Աղբյուրը նշում է, որ Խորխե Մեսսին այս օրերին գտնվում է Բարսելոնայում և ցանկանում է հանդիպել թիմի ղեկավարության հետ:
Ավագ Մեսսին, որպես կատալոնական թիմի գլխավոր մարզիչ տեսնում է Խորխե Սամպաոլիին:
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Խորխե Մեսսին խառնվում է ակումբի ներքին գործերին: Տարիներ առաջ նրա հորդորով կատալոնական ակումբի մարզիչ էր նշանակվել արգենտինացի Տատա Մարտինոն: Աղբյուրը նշում է, որ Խորխե Մեսսին այս մրցաշրջանում դժգոհ է Էնրիկեի աշխատանքից, իսկ ՊՍԺ-ի հետ խաղը էլ ավելի է բարկացրել նրան:
Հիշեցնենք, որ Էնրիկեի պայամանգիրը ակումբի հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը:
Սիրարփի Աղաբաբյան