«Յուվենթուսը», ՊՍԺ-ն և «Չելսին» կպայքարեն Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպանի համար
Մահմուդ Դաուդն աշխարհի լավագույն թիմեր թիրախում է:
«Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2018թ. ամռանը, հետևում են Եվրոպայի մի քանի թոփ ակումբներ:
21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ գլխավոր հավակնորդներն են «Չելսին», ՊՍԺ-ն, «Յուվենթուսը» և Դորտմունդի «Բորուսիան»: Դաուդը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Մյոնխենգլադբախի հետ և պլանավորում է ամռանը փոխել ակումբը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ֆուտբոլիստի դիտարկում է Դորտմունդ տեղափոխվելու տարբերակը, որը նրա համար առաջարկում է 10 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Դաուդը Բունդեսգլիայում անցկացրած 15 խաղերում դարձել է 1 գոլի և 2 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը