Բաժիններ՝

«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներն ունեն ամենաբարձր հրաժարագները

Ֆուտբոլը այժմ համարվում է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը: Կարելի է ասել, որ մի շարք ֆուտբոլիստներ ապահովել են ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաների կյանքը: The Sun-ը ներկայացրել է, թե ովքեր են այն ֆուտբոլիստները, ովքեր ունեն ամենաբարձր հրաժարագները:

Հատկանշական է, որ այս ցանկում ամենից շատ իսպանական Լա լիգայի թիմերի ֆուտբոլիստներն են: Ամենից շատ ներկայացուցիչ ունի կատալոնական «Բարսելոնան», իսկ առաջատարը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է:

Ներկայացնում ենք ամենաբարձր հրաժարգին ունեցող ֆուտբոլիստների տասնյակը

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ») – 657 մլն եվրո
2. Գարեթ Բեյլ(«Ռեալ Մադրիդ») – 500 մլն եվրո
3. Նեյմար («Բարսելոնա») – 210 մլն եվրո
4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 179 մլն եվրո
5. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 160 մլն եվրո
6. Անդրես Ինյեստա («Բարսելոնա») – 143 մլն եվրո
7. Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ») – 125 մլն եվրո
8. Ժորդի Ալբա («Բարսելոնա») – 107 մլն եվրո
9. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա») – 107 մլն եվրո
10. Յանիկ Կարասկո («Ատլետիկո Մադրիդ») – 90 մլն Եվրո

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս