Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենի (նստավայրը՝ ք. Հելսինկի) և կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի հատուկ հանձնարարությամբ դեսպան Էնն Լամմիլայի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հյատնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումներն ու այդ օրենքի կիրարկման համար նախատեսված առաջիկա ծրագրերը:

Դեսպանն իր հերթին, կարևորելով Պաշտպանի գործունեությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու երկու հաստատությունների միջև փոխգործակցության շրջանակները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ երկուստեք առաջնահերթություն ներկայացնող մի շարք ոլորտներում համատեղ միջոցառումներ ու ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս