«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ, նա ասել է այդ մասին, մնացած հարցերը պարոն Աբրահամյանին տվեք»

Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ, նա ասել է այդ մասին, մնացած հարցերը պարոն Աբրահամյանին տվեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ–ից դուրս եկած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստվերային դերակատարում ունի ԲՀԿ–ում և «Ծառուկյան» դաշինքում:

Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ ցանկություն ունի ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծել. «Ձեռքներս ծալած չենք նստում, պատրաստակամ ենք այս կարևորագույն խնդիրները լուծելու ու փոքր- ինչ հնարավոություն տանք մեր ազգին ոտքի կանգնելու: Այսօր անհատի խնդիր չէ, որ մարդը մտածի պաշտոնի մնալու համար, այլ ազգի խնդիր է: Եթե մենք կարողանանք քարոզարշավը ճիշտ կատարենք ու ժողովրդին տեղեկացնենք, ուրեմն ժողովուրդը պետք է որոշի իր ապագայի խնդիրը»:

Անդրադառնալով նրան, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և պատասխանելով հարցին՝ ինչ-որ ազդցեություն ունեցա՞վ այդ ամենը նրա վրա, Ծառուկյանը հորդորեց գնալ ու ժողովրդին հարցնել, ապա ասաց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, իր որոշումն է, ես իմ թիմակիցներին էլ եմ ասել, որ ոչ միայն նախագահին, այլև ցանկացած կուսակցությունում որևէ մեկին չվիրավորել, չնեղացնել, ցեխ չշպրտել: Դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործը ցույց տալ»:

Խոսելով նրա մասին, որ շատ ուժեր չհամախմբվեցին «Ծառուկյան» դաշինքի շուրջ, Ծառուկյանն ասաց, որ որևէ մեկը դրա համար մեղավոր չէ: «Ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, որ բոլորը գան, որովհետև դա մի մարդու բան չի: Ես պատրաստ եմ համագործակցել, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, դրանում որևէ մեկը մեղավոր չէ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս