Բաժիններ՝

«Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը կբացվի ադրբեջանական հողերի օկուպացիայի դադարեցման և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների դեպքում». թուրք նախարար

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի 2017թ. կեսին: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը Կարս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ ձյան տեղումները ազդում են երկաթուղու շինարարության վրա:

«Մարտ-ապրիլին երկաթուղին կթեսթավորվի ու այս տարվա կեսին «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի: Այդ երկաթուղու շարունակությունը կդառնա Կարսում ստեղծվելիք լոգիստիկական կենտրոնը: Երկրորդ փուլում մենք պլանավորում ենք երկարացնել երկաթուղին մինչև Նախիջևան, Իրան, Պակիստան և անգամ Հնդկաստան»,- ասել է թուրք նախարարը, որի խոսքերը մեջբերել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը կբացվի ադրբեջանական հողերի օկուպացիայի դադարեցման և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների դեպքում: Այդ պատճառով մեզ համար կարևոր է «Աքթաշ» հսկիչ-անցումային կետը Վրաստանի հետ սահմանին: Վրաստանի ուղղությամբ մենք կառուցում ենք թունել, որի շինարարությունը կավարտվի տարվա կեսին»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728