Փլվածք՝ Կողբացու փողոցում. փրկարարները սահմանազատել են տարածքը
                                    Փետրվարի 12-ին, ժամը 09:53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք, առաջացել է ջրագծի վթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Կողբացու փողոցի թիվ 20 շենքի դիմաց՝ շինարարական հրապարակում, փորված հիմքում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք (մոտ 12ք.մ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    