Բաժիններ՝

«Ես աշխարհի ամենահաջողակ մարդկանցից եմ, քանի որ կարող եմ իմ ժողովրդին մի փոքր կտրել պատերազմից և ժպիտ պարգևել». Յուրա Մովսիսյան

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը զրուցել է ամերիկյան ակումբի լրագրողների հետ: Զրույցի ընթացքում հայ ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Հայաստանի անցած ճանապարհին և Ցեղասպանությանը:

Խոսելով այն մասին, որ հայ երկրպագուները միշտ աջակցում են իրեն՝ Մովսիսյանը նշել է, որ հայերի աջակցությունը ավելին, քան զգացմունքային է, քանի որ հայերը ազգ են, որ վերապրել են 1915 թվականի Ցեղասպանությունը:

«Հայաստանը 25 տարի է պատերազմում է Ադրբեջանի դեմ, բայց աշխարհը ասում է, որ պատերազմ չկա: Սահմանին ամեն օր զոհեր են լինում, ինչից մարդիկ միշտ տխուր են:

Այս ամենի հետ մեկտեղ՝ մարդիկ ուրախանում են մեր հաջողություններով, հետևում են մարզիկներին, ֆուտբոլիստներին և աջակցում են նրանց: Ինձ համար երջանկություն է ազգակիցներից ժպիտ պարգևելը:

Ես աշխարհի ամենահաջողակ մարդկանցից եմ, քանի որ կարող եմ իմ ժողովրդին մի փոքր կտրել պատերազմից և ժպիտ պարգևել»- նշել է Մովսիսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս