Բաժիններ՝

Ինդիգո երեխաներ, Բյուրեղ երեխաներ և Ծիածան երեխաներ. որ խմբին եք Դուք պատկանում

Որոշակի խմբին պատկանելը ոչ դատավճիռ է, ոչ էլ՝ կարմա: Հավանաբար շատերը լսել են սերունդների տեսության մասին, համաձայն որի՝ բոլոր մարդիկ այս աշխարհում բաժանվում են տարբեր խմբերի՝ կախված նրանից, թե երբ են ծնվել:

Եթե հավատանք սրան, մենք բաժանվում ենք Ինդիգո երեխաների, Բյուրեղ երեխաների և Ծիածան երեխաների: Ուզո՞ւմ եք իմանալ, թե որ խմբին եք Դուք պատկանում:

Ինդիգո երեխաներ

1. Ծնվել են 1960-1990թթ.:
2. Էությամբ ընդվզող են հասարակական կարծիքի դեմ:
3. Արհամարհում են համակարգը:
4. Միայնակներ են:
5. Հակված են կործանարար սովորությունների:
6. Համառ են:

Նրանք անհնազանդ են և վատ են հարմարվում կոնֆլիկտային իրավիճակներին տանը, աշխատավայրում և դպրոցում: Նրանք հոգով զինվոր են, ներքուստ ցանկանում են գնալ համակարգին դեմ, և դա արտացոլվում է երաժշտության մեջ, որը նրանց դուր է գալիս, կյանքի ոճի մեջ, ֆիլմերի մեջ, որոնք նրանք նայում են: Հենց նրանք են հայտնագործել համացանցը, գադջեթները և արել են այն ամենը, ինչը փոխել է աշխարհը:

Սերունդի առաքելությունը – ոչնչացնել այն, ինչը չի աշխատում, և ճանապարհ բացել լավագույն աշխարհի համար:

Բյուրեղ երեխաներ

1. Ծնվել են 1980-2000թթ.
2. Ուժեղ են և անկեղծ:
3. Ունեն զարգացած երևակայություն և ստեղծագործական ընդունակություններ:
4. Հակված են ուսումնասիրելու միստիկան և գերբնականը:
5. Թեթև բնավորություն ունեն:

Բյուրեղ երեխաներն ունեն շատ զգայուն ինտուիցիա: Նրանց կոչում են նաև X սերունդ: Նրանք շատ հեշտությամբ զգում են ուրիշի տրամադրությունը: Ունեն շատ թեթև բնավորություն, բայց միևնույն ժամանակ՝ նրանց մեջ լինում են հակասական զգացումներ:

Այս մարդիկ ծնվել են բարդ ժամանակաշրջանում, երբ հասարակությունը մեծ թռիչք էր կատարել՝ նոր տեխնոլոգիաներին ընդառաջ: Նրանց մանկության տարիներին չկային համացանց և գադջեթներ. այդ ամենը հայտնվեց ավելի ուշ, երբ նրանք արդեն մեծ էին: Եվ այդ փոփոխությունները չէին կարող չազդել նրանց ներաշխարհի վրա: Բայց նրանք պինդ են և ուժեղ, ինչպես բյուրեղը: Բնությունից նրանք օժտված են աշխարհը չաղտոտված հայացքով դիտելու ընդունակությամբ:

Սերունդի առաքելությունը – ստեղծել, զարգացնել և կառուցել: Նրանք կոչված են ստեղծել նորը և բարելավել հինը:

Ծիածան երեխաներ

1. Ծնվել են 21-րդ դարում:
2. Դրական են և ուրախ:
3. Շատ լավ գլուխ են հանում գադջեթներից:
4. Հավատարիմ են, բայց դժվարությամբ են զսպում զգացմունքները:
5. Սիրում են կենդանիներին, բնությունը և հակված են բուսակերության:
6. Բարձր են գնահատում ազատությունը:

Ծիածան երեխաներն ամենանոր սերունդն են՝ Z սերունդը: Մարդիկ, ովքեր ծնվել են նոր հազարամյակում: Նրանք անհավանական ժամանակակից են և տեխնոլոգիապես պատրաստված՝ շնորհիվ տեղեկատվական միջավայրի, որտեղ նրանք մեծանում են: Ցանկացած գիտելիքի հասնելու համար բավական է 1-2 կոճակ սեղմել:

Այս երեխաները երջանիկ են և ուրախ: Այս մարդիկ հեշտությամբ ներթափանցում են այն բաների էության մեջ, որոնք հայտնագործել են նախորդ սերունդները: Ամեն ինչից շատ այս երեխաները գնահատում են ազատությունը, պաշտում են ճամփորդությունը և ձգտում են ոչնչով նման չլինել իրենց մեծ եղբայրներին և ծնողներին:

Սերունդի առաքելությունը – տալ կյանք, հարստացնել այն, ինչն արդեն ստեղծված է, զարգացնել մարդու պոտենցիալը և ներդաշնակության մեջ ապրել բնության հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս