«Այո, Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն». Դավիթ Հարությունյան

«Այո, Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն և 2 հոդվածները` 89-րդ և 209-րդ, միմյանց չեն համապատասխանում: Ինչո՞ւ: Մի կողմից նախատեսվում է, որ ապագայում 50-60 օր առաջ են լինելու ԱԺ ընտրությունները, մյուս կողմից` նոր ընտրական մեխանիզմ է նախատեսված ԱԺ համար, առանձնահատուկ մեխանզիմ, որի ինքնին իրականացումը հնարավորություն չի ընձեռում տեղավորվել այն կարճ ժամանակահատվածում, որ այսօրվա Սահմանադրությամբ է»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով ընտրությունների օրը տեղափոխելու մասին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:

Ըստ նրա` բազում երկրներում Սահմանադության անհամապատասխանություն լինում է, բայց կարևոր է, թե որ նորմն է տվյալ պահին գերակա: Դ.Հարությունյանը նշեց, որ ՍԴ-ն նման մի հարց արդեն քննարկել է` ԱԺ կանոնակարգ օրենքի հետ կապված, և որոշել է, որ 89-րդ նորմը պետք է լինի գերակա, իսկ ընթացակարգային նորմը պետք է ստորադասվի:

Դ.Հարությունյանը վստահություն հայտնեց, որ օրվա խնդիրը զուտ քաղաքական նպատականերով է օգտագործվում. «Ցանկացած ամսաթվի նշանակումը կարող էր ենթակվել քննադատության»:

Տեսանյութեր

Լրահոս