ՀԱԿ-ի ստորագրահավաքին այսօր միացել է 2 պատգամավոր
Ընտրությունների օրվա սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին այսօր միացել են ևս 2 պատգամավորներ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, երեկ ձևաթուղթը ստորագրել էր 14 պատգամավոր: Ընդհանուր առմամբ` հարկավոր է 27 ստորագրություն:
Ա.Մանուկյանը հայտնեց, որ հնարավոր է ՕԵԿ խբակցության պատգամավորները ևս միանան. «Դեռ մտածում են, չեն կողմնորոշվում»:
Հիշեցնենք նաև, որ 24-ժամյա ռեժիմն այս դեպքում չի գործում: Ըստ ԱԺ կանոնակարգի` 27 ստորագրությունը լրանալուց հետո փաստաթուղթը տրվում է ԱԺ նախագահին` ՍԴ ներկայացնելու համար: