
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է ԱՊԼ գործող չեմպիոնին. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով (3:0):
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 42-րդ րոպեին բացեց հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 2 րոպե անց հաշվի առավելությունը կրկնապատկեց «Կարմիր սատանաների» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Ընդմիջումից հետո՝ 49-րդ րոպեին խաղի հաշիվը դարձավ խոշոր. Մխիթարյանի փոխանցումցի հետո իր հաշվին գոլ գրանցեց Խուան Մատան:
«Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:3
Գոլեր. Մխիթարյան, 42, Իբրահիմովիչ, 44, Մատա, 49
32flags: Henrikh Mkhitaryan goal: Leicester City 0-1 Manchester U… NBC Sport… Premier Leagu… https://t.co/is4OFP6HoS pic.twitter.com/49CmjwrMAt
— FanSportsClips (@FanSportsClips) February 5, 2017