Black Sabbath ռոք-խումբը վերջին համերգն է տվել
Բրիտանական Black Sabbath ռոք-խումբն ավարտել է համերգային գործունեությունը։ Փետրվարի 4-ին երաժիշտների համար հայրենի Բիրմինգհեմում կայացել է վերջին համերգը՝ The End խորագրով հրաժեշտի համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Համերգը կայացել է Genting Арена-ում, որը տեղավորում է ավելի քան 15 հազար մարդ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Black Sabbath խումբը ստեղծվել է 1968 թվականին անգլիական Բիրմինգհեմ քաղաքում։ Խմբի սկզբնական կազմում էին կիթառահար և երաժշտության հեղինակ Թոնի Այոմին, բասկիթառահար և տեքստերի հեղինակ Գիզեր Բաթլերը, մենակատար Օզզի Օսբորնը և հարվածայիններ նվագող Բիլ Ուորդը։ Երաժիշները նկատելի ազդեցություն են թողել հեվիմեթալ ոճի զարգացման վրա։
2014 թվականի սեպտեմբերին խումբը հայտարարել է, որ կձայնագրի իր վերջին ալբոմը և դրանով կմեկնի հրաժեշտի շրջագայության։