Բաժիններ՝

ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը մերժել է միգրացիոն հրամանագրի կասեցման հետ կապված Թրամփի բողոքը

ԱՄՆ 9-րդ օկրուգի վերաքննիչ դատարանը մերժել է երկրի արդարադատության նախարարության հայցը՝ չեղարկել դատական որոշումը, որը սահմանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի կասեցումը, որը 90 օրով արգելում էր մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ասվում է դատաչանի կայքում հրապարակված փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել էր Սիեթլի դատարանի (Վաշինգտոն նահանգ) որոշումը՝ պահանջելով վերականգնել Թրամփի հրամանագիրը:

Ինչպես գրել էր Washington Post-ը, գերատեսչությունը հայտարարել էր, թե դատարանի վճիռը անմիջական վնաս է հասցնում հասարակությանը:

Հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր անցած շաբաթ, նպատակ ունի երկիր արգելել արմատական իսլամիստների մուտքը: Փաստաթուղթը կասեցնում էր փախստականների ընդունումը՝ Սիրիայից՝ անորոշ ժամանակով, մյուս երկրներից՝ 120 օրով:

90-օրյա արգելքի տակ էր հայտնվել նաև Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս