Անկարան սպառնում է Աթենքին
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը «անպատասխանատու» ու «սադրիչ» է որակել Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հայտարարությունները՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Թուրքիայի հասցեին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Հույն նախարարի հայտարարությունները անկեղծ ափսոսանք են հարուցում: Դա անպատասխանատվության բացահայտ դրսևորում է: Ես դատապարտում եմ Պանոս Կամենոսին նրա դիրքորոշման համար»,- հայտարարել է Ըշըքը:
Նրա խոսքով՝ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների միջև խնդրահարույց մի շարք հարցեր դեռևս պահանջում են լուծումներ, որոնց վերացումը անցնում է երկխոսության, այլ ոչ թե դիմակայության ուղով:
«Լարվածության աճը օգուտ չի բերի Հունաստանին: Դա միանշանակն է: Անկարան հանդես է գալիս բանակցությունների օգտին ու չի հանդուրժի անպատասխանատու մոտեցումներ:
Կոչ ենք անում Աթենքին խաչ քաշել պաշտպանության նախարարի սադրիչ հայտարարությունների վրա»,- հավելել է Ֆիքրի Ըշըքը: