Բաժիններ՝

Անկարայում ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 60 մարդ է ձերբակալվել

Անկարայում Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում 60 մարդ է ձերբակալել, հայտնում է Anadolu գործակալությունը:

Իրավապահ մարմիններում աղբյուրների տվյալներով՝ գործողությունը անցկացվել է փետրվարի 5-ի առավոտյան: Ձերբակալվածների մեծ մասն օտարերկրացի է: Նրանց առաջադրվել է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանք:

Ոստիկանությունը նմանատիպ գործողություններ է անցկացրել նաև Ստամբուլում և Իզմիր ու Քոջաելի նահանգներում:

Ստամբուլում և Քոջաելիում ձերբակալվել է 18 մարդ, նրանցից 14-ն օտարերկրացի է, ներառյալ՝ 10 երեխա: Աղբյուրների տվյալով՝ նվազագույնը 8 ձերբակալված Իզմիրում ահաբեկչություն է նախապատրաստել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս