Բաժիններ՝

Լատվիայի և Ռուսաստանի սահմանին 23 կմ-անոց պատնեշ է կառուցվել

Լատվիայի և Ռուսաստանի սահմանին 23 կմ-անոց պատնեշ է տեղադրվել անօրինական ներգաղթյալների մուտքը կասեցնելու համար: Այս մասին հայտնել է Լատվիայի պետական սահմանային պահպանոության մամուլի քարտուղար Եվգենի Պոզնյակը, տեղեկացնում է Delfi.lv-ն:

«Արգելապատնեշի շինարարության աշխատանքներն սկսվել են 2015թ., դրանք նախատեսվում է ավարտել մինչև 2019թ.: Պատնեշի նվազագույն բարձրությունը կազմում է 2.7 մ, ներառյալ՝ փշալարերը»,- ասել է նա:

Ընթացիկ տարում լատվիա-ռուսական սահմանի հարդարման աշխատանքների համար հատկացվել է 6.3 մլն եվրո:

Դա թույլ կտա կահավորել 150 կմ-անոց սահմանային գոտի ու կառուցել 60 կմ պատնեշ:

Ռուս-լատվիական սահմանի երկարությունը կազմում է 276 կմ, դրանցից 193 կմ-ը կսահմանազատվի պատնեշով:

Պատնեշի շինարարության վրա պլանավորվում է ծախսել 17 մլն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728