Բաժիններ՝

«Թրամփը հույս է ներշնչում». Լավրով

ԱՄՆ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ իրավահավասար երկխոսություն կկառուցվի Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Այս մասին ավստրալական Profil ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Դոնալդ Թրամփը:

«Բնականաբար, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է Թրամփն ասել Ռուսաստանի մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ու ընտրութուններում հաղթանակից հետո:

Նրա հայտարարած դիրքորոշումը՝ նորմալ երկխոսություն կառուցել մեր երկրների միջև, որոշակի հույս է ներշնչում երկկողմ հարաբերություններում դրական առաջընթացի համար»,- ասել է նա:

Լավրովն ընդգծել է, որ «Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկկողմ շահագրգռվածության առկայության դեպքում հնարավոր է ոչ միայն առաջ շարժվել երկկողմ հարցերի լուծման հարցում, այլև համատեղ ներդրում ունենալ մեր ժամանակների առանցքային խնդիրների հաղթահարման հարցում»:

«Առանձնապես պահանջված է մեր երկրների ջանքերի կոորդինացումը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս