«Մանչեսթեր Սիթիի» նորեկին մարզումների է տանում մայրիկը
Գաբրիել Ժեզուսը Եվրոպա տեղափոխվելուց հետո գտնվում է մոր հսկողության տակ:
Բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ում տրանսֆերը «Պամեիերասից» «Մանչեսթեր Սիթի» դարձավ այս ձմեռվա ամենաթանկ տեղափոխություններից մեկը, շուտով կարող է դառնալ Գվարդիոլայի թիմի գլխավոր հարձակվողը:
Այն բանի համար, որպեսզի ֆուտբոլիստը մտածի միայն ֆուտբոլի մասին և չշեղվի «քաղցր կյանքի» կողմը, Գվարդիոլայից բացի դաշտից դուրս հետևում է Գաբրիելի մայրը, ով որդու հետ եկել է Բրազիլիայից:
The Sun-ի լրագրողները նշում են, որ Ժեզուսի մայրիկը ուղեկցում է որդուն ամենուրեք և նույնիսկ տանում է նրան մարզումների: Այսպիսի հսկողության տակ ֆուտբոլիստն իսկապես չի մտածի ոչնչի մասին, բացի ֆուտբոլից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը