
«Լեյպցիգի» չեմպիոնության դեպքում գերմանացի մեկնաբանը մերկ դուրս կգա Լեյպցիգի քաղաքային հրապարակ

Մարսել Ռայֆը ռիսկի տակ է դրել պատիվը:
Գերմանական հեռուստատեսության լեգենդը վստահ է, որ «Ցլերը» չեն հաղթի առաջնությունն այս մրցաշրջանում: Իր դիրքորոշումը մեկնաբանն ամրացրել է արտասովոր խաղադրույքով:
«Գրազ եմ առաջարկում: Եթե «Լեյպցիգը» հաղթի, ապա ես քաղաքային հրապարակով կանցնեմ միայն գլխարկով»,- գրել է Մարսելն իր սյունակում:
Մեկնաբանի խոսքերին արձագանքել է «ՌԲ Լեյպցիգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռանգնիկը. «Ո՞վ է ուզում դա տեսնել: Չնայած, ուրախ կլինի»:
«ՌԲ Լեյպցիգը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում գրավում է 2-րդ տեղը՝ հետ մնալով առաջատրա «Բավարիայից» 4 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը