
«Ինչ-որ մեկը չի ուզում, որպեսզի ես վերադառնամ «Մանչեսթեր Յունայթեդ»». Պատրիս Էվրա

«Մարսելի» պաշտպանը կասկածում է, որ իր տրանսֆերի իրականացմանը «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» խանգարել է ինչ-որ երրորդ անձ:
«Ես շատ մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Զրուցել էի Մոուրինիոյի հետ, բայց մարդուն, ում անունը ես չեմ տա, դուր չի գալիս իմ վերադառնալու գաղափարը:
Նույնիսկ երկրպագուներն էին հիացած այդ մտքից, բայց հետո ես խնդրեցի գործակալին այլ տարբերակներ փնտրել»,- հայտարարել է Էվրան Sky Italia-ին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էվրան «Յուվենթուսից» տեղափոխվեց «Մարսել»՝ որպես ազատ գործակալ:
Ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 2006-2014թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը