Բաժիններ՝

«Նեյմարը տեխնիկապես ավելի լավն է, քան Կրիշտիանու Ռոնալդուն». Պելե

Պորտուգալացու սև ցուցակում ևս մեկ անուն ավելացավ:

Բրազիլական ֆուտբոլի լեգենդը Նեյմարին համեմատել է Ռոնալդուի հետ և Կրիշտիանուի մոտ մրցակցի հանդեպ ընդամենը մեկ առավելություն է գտել:

«Նեյմարի միակ պրոբլեմը գլխով խաղն է: Մնացածում Ռոնալդուն ավելի ուժեղ չէ, քան նա:

Տեխնիկապես Նեյմարը շատ ավելի ուժեղ է Կրիշտիանուից, բայց պորտուգալացին ավելի լավ է օգտագործում գլուխը: Մենք չենք տեսնում, որ «Բարսելոնայի» հարձակվողը գլխով գոլ խփի, չնայած, դա նույնպես շատ կարևոր է»,- հայտարարել է Պելեն UOL-ին:

Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 167 խաղերում դարձել է 94 գոլի և 69 փոխանցման հեղինակ: 2016-17թթ. մրցաշրջանում բրազիլացին Լա Լիգայում խփել է 5 գնդակ և կատարել է 8 ասիստ:

2016-17թթ. մրցաշրջանում Պրիմերայի ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն խփած 13 գնդակներով գրավում է 3-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս