«Ուեյն Ռունիի ժամանակը «Մանչեսթեր Յունայթեդում» մոտեցել է ավարտին». Պոլ Ինս
Առաջ շարժվելու ժամանակն է:
Մանկունյանցիների նախկին կիսապաշտպանը արտահայտվել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուի կարիերայի կապակցությամբ:
«Եթե ես հայտնվեի Ուեյնի դրության մեջ իր տարիքում, ապա հաստատ չէի մնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Ռունին արդեն 31 տարեկան է, բայց նա կարող է դեռ շատ բան տալ ֆուտբոլին: Նա ուզում է խաղալ և դաշտ դուրս գալ յուրաքանչյուր խաղում:
Ռունիի ժամանակը «Մանչեսթեր Յունայթեդում» մոտեցել է ավարտին: Նա չափից ավելի լավն է այն բանի համար, որպեսզի մնա պահեստայինների նստարանին: Դրա համար էլ արժե, որ նա հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»»,- գրել է Ինսը Paddy Power-ի սյունակում:
Պոլը չի ուզում, որպեսզի Ուեյնը հեռանա երկրից, դրա համար առաջարկել է նրան մնալ Անգլիայում. «Խոսակցություններ էին գնում նրա Չինաստան կամ ԱՄՆ տեղափոխվելու մասին: Բայց նա ընդունակ է ավելին տալու անգլիական ֆուտբոլին»:
ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Ռունին դարձել է 2 գոլի և 5 ասիստի հեղինակ:
Ուեյնի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2019թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը