
Բուքմեյքերները խաղադրույք են ընդունում «Արսենալի» հաջորդ գլխավոր մարզչի տեղի վրա

Քանի դեռ Արսեն Վենգերը փորձում է լսել իր օրգանիզմին, որպեսզի իր համար պատասխան գտնի «Արսենալում» աշխատանքը շարունակելու վերաբերյալ, բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են ընդունում «թնդանոթագործների» հաջորդ գլխավոր մարզչի տեղի վրա:
Ամենամեծ հավանականությունը նրանում է, որ թիմը կգլխավորի իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին, ով տվյալ պահին աշխատում է «Յուվենթուսում»: Մի փոքր ավելի ցածր գնահատվում է «Բորնումթի» մարզիչ Էդի Հաուի շանսերը:
Բուքմեյքերները գործնականում չեն հավատում, որ «Արսենալ» կգան Պատրիկ Վիերան, Թիերի Անրին և Յոահիմ Լյովը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը