Բաժիններ՝

Բուրկինա Ֆասոն դարձավ Աֆրիկայի գավաթի բրոնզե մրցանակակիր

Բուրկինա Ֆասոյի հավաքականը հաղթանակ տարավ Գանայի հավաքականի նկատմամբ 2017թ. Աֆրիկայի գավաթի 3-րդ տեղի համար խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ «Պորտ-Ժանտիլի» (Գաբոն) «Ստադ դե Պորտ-Ժանտիլ» մարզադաշտում և ավարտվեց 1:0 հաշվով:

Խաղի միակ գոլը 89-րդ րոպեին խփեց Բուրկինա Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Ալեն Տրաուրեն:

Աֆրիկայի գավաթի եզրափակիչ խաղում կհանդիպեն Եգիպտոսի և Կամերունի հավաքականները: Խաղը տեղի կունենա փետրվարի 5-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս