ԵՄ-ն պատրաստվում է կես տարով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները. Bloomberg
Եվրամիությունը պլանավորում է մարտին երկարաձգել ռուսաստանցիների դեմ պատժամիջոցները, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրներին:
«ԵՄ 4 պաշտոնյա հայտնել է, որ ԵՄ անդամ երկրները մտադիր են մարտի կեսին պատժամիջոցները ևս 6 ամսով երկարաձգել Ուկրաինայի և Ռուսաստանի 100 քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում է «Ինվեստկապիտալբանկի» համասեփականատեր Արկադի Ռոտենբերգը և «Ռոսիա» բանկի խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2014թ.: Նման որոշման պատճառն Ուկրաինայի իրադարձություններն են:
Անցած սեպտեմբերի 15-ին ԵՄ-ն հերթական անգամ երկարաձգեց սահմանափակումների գործողությունը մինչև 2017թ. մարտը: