«ԵՄ­-ն շահագրգռված է Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում». Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ ընթացք կունենան: Այս մասին նա նշեց երիտասարդների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում:

«Ես միայն կարող եմ կրկնել, որ ԵՄ-­ն ներդրել է միլիոնավոր՝ ավելի քան յոթ մլն եվրո, ինչպես նաև մեծ քաղաքական արժանահավատություն: Մենք պարզապես ակնկալում ենք, որ առաջիկա ընտրությունները չեն ձախողի Եվրոպայում տարածված պրակտիկա ունեցող ստանդարտները: Շատ բան կախված է նրանից, թե որքան շատ մարդ կլինի ընտրատեղամասերում, և ինչպես կքվեարկեն նրանք: Նախընտրական քարոզարշավն է շուտով սկսվում: ԵՄ-­ի համար կարևոր չէ, թե ի վերջո որ կուսակցությունը կհաղթի. մենք շահագրգռված ենք արդար և թափանցիկ ընտրություններ ունենալու հարցում»,­- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս