ՀՀ­-ԵՄ նոր պայմանագիրը վերահաստատելու է Հայաստանի և Եվրամիության ընդհանուր շահերը ոլորտների լայն շրջանակում

ԵՄ-­Հայաստան նոր շրջանակային պայմանագիրն մեծ ներուժ ունի զարգացնելու ԵՄ Հայաստան հարաբերությունները: Երիտասարդների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:

«Արևելյան գործընկերությունը ԵՄ­-Հայաստան հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում, և մենք այդ հարաբերությունների հզորացման, նոր պայմանագրի վերաբերյալ վերջնական բանակցությունների ճանապարհին ենք: Այդ պայմանագիրը
վերահաստատելու է մեր ընդհանուր շահերը ոլորտների լայն շրջանակում: Այդ իսկ պատճառով աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար մենք Հայաստանի կառավարության հետ հստակեցնում ենք առաջնահերթությունները և արդեն իսկ ձեռնարկում ենք միասնական քայլեր»,­- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս