Բաժիններ՝

«ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս մոտեցումը փաթեթային է». Նալբանդյան

«Փաթեթային և փուլային կարգավորման մասին խոսակցություններն իմաստ կունենային 20 տարի առաջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման փուլայի՞ն, թե՞ փաթեթային կարգավորման կողմնակիցն է:

Նա նշեց, որ միգուցե 20 տարի առաջ այդ հարցը պատճառաբանված լիներ և իմաստ ունենար, սակայն ինքը չէր ցանկանա վերադառնալ այդ մոտավորապես 20  տարվա վաղեմության քննարկումներին, որովհետև 2007թ. ի վեր բանակցություններն ընթանում են Մադրիդյան առաջարկների  շուրջ:

«Մադրիդյան առաջարկները, ինչպես եռանախագահ երկրների նախագահներն են ասել,  առաջարկված են և ներկայացված՝ որպես մեկ ամբողջություն, այն սկզբունքները և տարրերը, որոնք կան Մադրիդյան փաստաթղթում, դրանք մեկ փաթեթային մոտեցում են ենթադրում: Բազմիցս ասել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը պահանջելու է փուլային իրականացում, բայց մոտեցումը փաթեթային է»,- պարզաբանեց Նալբանդյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս